«Բավարիայի» խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է Գերմանիայի առաջնության մրցաշրջանը վերսկսելու որոշումը։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր քաղաքագետներին, որ այսօրվա որոշմամբ հնարավորություն ստեղծեցին ավարտելու Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանը։
Ակնկալում ենք խաղերը վերսկսել մայիսի կեսերին։ Այդ կերպ, սպորտային վերջնահաշվարկները խաղադաշտում կարվեն, ոչ թե՝ կանաչ սեղանի շուրջ»,- Ռումենիգեի խոսքերն է փոխանցում մյունխենյան ակումբի կայքը։