«Արարատ» ֆուտբոլային ակումբը շարունակում է մարզումները՝ պատրաստվելով մցաշրջանի վերսկսմանը: Առաջիկայում նախատեսված է երկու ընկերական հանդիպում: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մայիսի 6-ին «Արարատը» կխաղա Հայաստանի Առաջին խումբը ներկայացնող «Մասիսի» հետ: Հանդիպումը կկայանա Ձորաղբյուրի մարզաբազայում և կմեկնարկի ժամը 16։00-ին։
Հաջորդ հանդիպումը նախատեսված է մայիսի 9-ին: Մրցակիցը լինելու է Բարձրագույն խմբում հանդես եկող «Գանձասար-Կապանը»:
Այս հանդիպումը ևս կկայանա Ձորաղբյուրի մարզաբազայում ու կմեկնարկի ժամը 16։00-ին։