Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն անկեղծացել է, որ հարգանք է տածում Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներին, տեղեկացնում է Sport.es-ը:
«Նորմալ հարաբերություններ ունեմ «Ռեալի» ֆուտբոլիստների հետ: Այո, մենք անզիջում մրցակիցներ ենք, բայց ատելության զգացում չունեմ նրանց հանդեպ:
Իհարկե, չեմ կարող ասել, թե մենք բարեկամներ ենք, բայց հարգանքով ենք վերաբերում միմյանց:
Նրանք իրական պրոֆեսիոնալներ են»,- ասել է Պիկեն:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի սանը 2008 թվականին է ՄՅՈւ-ից տեղափոխվել «Բարսելոնա»: