«Պարման» դարձավ Ա Սերիայի 3-րդ ակումբը, որ հայտարարեց կորոնավիրուսի համավարակի ընթացքում մարզումները վերսկսելու մասին։
Թիմի ֆուտբոլիստները մյուս շաբաթվանից անհատական մարզումներ կսկսեն ակումբի մարզումային դաշտերում՝ դրա հետ մեկտեղ պահպանելով սոցիալական հեռավորությունը։
Կարանտինից դուրս գալու ու մարզումները վերսկսելու մասին առաջինը հայտարարել էր «Սասուոլոն», ապա՝ «Բոլոնյան»։
Ավելի վաղ Ա Սերիայի բոլոր թիմերը քվեարկել էին մրցաշրջանը վերսկսելու օգտին։