Բելառուսի առաջնության 7-րդ տուրի խաղում «Տորպեդո-ԲելԱԶ»-ը մրցակցի հարկի տակ պարտության մատնեց «Մինսկին»՝ 2-5 հաշվով:
Տանտերերից գոլերով աչքի ընկան Խվաշինսկին և Ռոլովիչը, իսկ հյուրերից հեթ-տրիկ ձևակերպեց Գորբաչիկը, ևս մեկական անգամ աչիք ընկան Պրեմուդրովն ու Սանթոսը։
Այս հանդիպումից հետո «Տորպեդո-ԲելԱԶ»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը, իսկ «Մինսկը»՝ 9-րդ: