Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին, որն այս պահին վարձավճարով հանդես է գալիս «Վալենսիայի» կազմում, հիշել է ՉԼ-ի գավաթի խաղարկությունում «Բարսելոնայի» նկատմամբ տարած փառահեղ հաղթանակի մասին.
«Առաջին խաղում 1-4 հաշվով կրած պարտությունից հետո ամեն ինչ սարսափելի էր, բայց 25 խաղացողից 24-ը հավատում էր, որ կարող էինք հետ բերել կորցրածը: Կար մեկը, որը չէր հավատում, և նա Կոստաս Մանոլասն էր:
Ի դեպ, հենց նա խփեց հաղթական գնդակը»,-ինստագրամի ուղիղ եթերի ժամանակ ասել է պաշտպանը: