«Ռոմայի» և Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին Instagram- ում ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ «Բրեշիայի» 19-ամյա կիսապաշտպան Սանդրո Տոնալին իր սիրելի խաղացողներից մեկն է:
«Նա իմ սիրելի խաղացողներից մեկն է: Փորձեցի հնարավորինս շուտ նպաստել նրա տեղափոխությանը «Ռոմա», բայց, ցավոք, չհաջողվեց:
Ես ամեն ինչ կանեի Տոնալիին ձեռք բերելու համար: Իմ կարծիքով, նա կդառնա աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը: Դրա համար նա ունի բոլոր որակները. Նա օժտված է տեխնիկայով և լավ մտածողությամբ, նա ուժեղ է ցանկացած իրավիճակում»,-ասել է Տոտտին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տոնալիին ցանկանում է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնան»: