«Ռոման» շարունակում է քայլեր ձեռնարկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին թիմում պահելու համար:
Իտալական կայքերի տեղեկություններով, հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար հռոմեական թիմը «Արսենալին» առաջարկել է թուրք կիսապաշտպան Չենգիզ Ունդերին, և ևս 10 մլն եվրո: Անգլիական ակումբն անտարբեր չէ թուրք ֆուտբոլիստի ծառայությունների նկատմամբ ու հնարավոր է ընդառաջ գնա իտալական ակումբի առաջարկին:
Ավելի վաղ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հայտնել էր, որ ցանկանում է, որպեսզի Հայաստանի հավաքականի ավագը մնա թիմում: