Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին դարպասապահ Փոլ Ռոբինսոնը կարծիք է հայտնել, թե ով կարող է թիմն ուժեղացնել պաշտպանության գծում։
«Ումտիտին այն մարդն է, ում կարիքն ունի «Տոտենհեմը»։ Վերտոնգենը իր նման չէ։ Չգիտեմ պայմանագիրն ինչես է, բայց ինձ թվում է, որ նա մտքում ունի հեռանալը»,-ասել է Ռոբինսոնը Football Insider-ին։
Ումտիտիի հեռանալու մասին խոսակցությունները սկսվեցին այն պահից, երբ նա կատալոնական թիմի մեկնարկային կազմում իր տեղը զիջեց Կլեման Լանգլեին։