Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Վիլյանը հնարավոր է փոխի ակումբային գրանցումը: Այս մասին հաղորդում է ESPN-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է լոնդոնյան մեկ այլ թիմ՝ «Արսենալը», որը պատրաստ է 31-ամյա ֆուտբոլիստի հետ քննարկել պայմանագրի աշխատավարձը և տևողությունը:
Հիշեցնենք, որ Վիլյանն ամռանը կդառնա ազատ գործակալ: