Համաշխարհային հակադոպինգային գործակալությանը (WADA) հավատարմագրված 13 հակադոպինգային լաբորատորիաներ դադարեցրել կամ սահմանափակել են իրենց գործունեությունը ՝ համաճարակի պատճառով:
Ինչպես հայտնում է ТАСС-ը, կազմակերպության մամուլի քարտուղարությանը հղում կատարելով, իրենց գործունեությունը դադարեցրել կամ սահմանափակել են Հավանայի, Անկարայի, Լոս-Անջելեսի, Մոնրեալի, Ռիո-դե-Ժանեյրոյի, Դոհայի, Բարսելոնայի, Բուխարեստի, Լոնդոնի, Մադրիդի, Փարիզի, Հռոմի ու Բլումֆոնտեյնի (ՀԱՀ) լաբորատորիաները:
WADA -ի պաշտոնական ցանկում 30 լաբորատորիա է ընդգրկված, որոնցից 4-ն ավելի վաղ դադարեցրել էին իրենց գործունեությունը կամ ժամանակվորապես զրկվել է հավատարմագրումից՝ կորոնավիրուսի հետ կապ չունեցող պատճառներից ելնելով: Դրանք էին Հելսինկիի, Աթենքի, Նյու-Դելիի և Բանգկոկի լաբորատորիաները: