«Նապոլիի» լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը հետաքրքրված է «Յուվենտուս» տեղափոխությամբ: Այս մասին հայտնում է Tuttosport-ը:
Երեկ՝ ապրիլի 18-ին, հայտնի էր դարձել, որ Միլիկի ծառայություններով հետաքրքրված է թուրինյան ակումբը: Աղբյուրի փոխանցմամբ, Միլիկն ու իր շրջապատը հետաքրքրված են «Յուվենտուսի» առաջարկով, սակայն տրանսֆերն առաջվա պես չի քննարկվել «Նապոլիի» ղեկավարության հետ:
Ընթացիկ մրցաշրջանում Միլիկը «Նապոլիի» կազմում Ա Սերիայի 16 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 9 գոլի հեղինակ: «Նապոին» 39 միավոր է վաստակել 26 խաղում ու Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Այն գլխավորում է «Յուվենտուսը»՝ 63 միավորով:
Միլիկի գործող պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Միլիկի ծառայություններով հետաքրքրված են նաև «Աթլետիկոն», «Միլանը» և «Շալկեն»: