«Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Սեպպ Մայերը կարծում է, որ մյունխենյան ակումբը ամեն գնով պետք է պահի Մանուել Նոյերին։
«Ես չեմ կարծում, թե նրանք («Բավարիան»/խմբ․) այնքան հիմար են, որ թույլ կտան Նոյերին հեռանալ։ «Բավարիան» կափսոսա դրա համար գալիք մի քանի տարիների ընթացքում։
Ներկա պահին աշխարհում չկա մեկը, ով ավելի լավն է քան Նոյերը և չի լինելու առաջիկա հինգ տարիներին»,-Մայերի խոսքն է մեջբերում Goal-ը։
Նոյերի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2021 թվականին։ Կողմերը դեռևս չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ։