«Յուվենտուսի» նախկին պաշտպան Քրիստիան Մոլինարոն կարծում է, որ թիմի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պետք է լքի ակումբը, հաղորդում է Sky Italia-ն:
«Բուֆոնը իրական լեգենդ է, բայց բնության հետ չես կարող վիճել: Տարիները անցնում են և նա չի կարող ցուցադրել այն ֆուտբոլը, որը մենք տեսել ենք նախկինում:
Կարծում եմ ՝ նրա վերադարձը սխալ որոշում էր: Պետք է զգալ ճիշտ պահը և տեղը զիջել երիտասարդներին:
Բոլոր լեգենդներն էլ մի օր հեռանում են»,- ասել է Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Բուֆոնը նախատեսում է 1 տարով երկարաձգել պայմանագիրը Իտալիայի գործող չեմպիոնների հետ: