Տոկիոյի օլիմպիական կրակի գտնվելու վայրը գաղտնի է պահվում։ Ճապոնիայի Ֆուկուսիմա քաղաքում կարճ ժամանակ ցուցադրվելուց հետո, կորոնավիրուսի տարածման պատճառով, կազմկոմիտեն որոշեց փակել մուտքը այցելուների համար։
Թե որտեղ է պահվում կրակը, անվտանգության նկատառումներից ելնելով, այդ ինֆորմացիան թաքցվում է։ Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Ճապոնիայի իշխանությունները խոստանում են համաճարակաբանական իրավիճակը բարելավելուց հետո այն դարձյալ ներկայացնել երկրպագուներին:
2011թ․ աղետից հետո Ֆուկուսիման դարձել է երկրի վերականգնման խորհրդանիշ։ Մարտի 26-ին այդ քաղաքում պետք է մեկնարկեր օլիմպիական կրակի փոխանցավազքը, սակայն, ինչպես հայտնի է , այն հետաձգվեց կորոնավիրուսի պատճառով։