ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսը պատմել է, որ հարձակվող Նեյմարը նախապես էր ծրագրել ծաղրել Էրլինգ Հոլանդին՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում.
«Դա նրան դուրէ գալիս: Նեյմարը պարզապես ֆուտբոլիստ չէ, նա չի վախենում ու միշտ արձագանքում է սադրանքներին: Նեյմարի գոլից հետո ես հարցրի նրան՝ արդյոք ամեն ինչ արե՞ց: Նա ինձ խնդրեց սպասել մինչև խաղի ավարտն ու իրեն չխանգարել»,- Մարկինյոսի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Հիշեցնենք՝ ՉԼ-ի 1/8 եզրափակչի պատասխան խաղից առաջ «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը Snapchat-ում լուսանկար էր հրապարակել ու մակագերլ. «Փարիզն իմ քաղաքն է, ոչ թե ձերը»:
Իր գոլը տոնելիս՝ Նեյմարը մեդիտացիայի դիրք ընդունեց. հենց այդպես է իր գոլերը սովորաբար տոնում Հոլանդը, որն առաջին խաղում 2 գոլ էր ուղարկել ֆրանսիական թիմի դարպասը:
Խաղից հետո ՊՍԺ-ի գրեթե ֆուտբոլիստները ևս ցուցադրաբար մեդիտացիայի դիրք ընդունեցին:
Թիմերի միջև պատասխան խաղը կայացավ Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում և ավարտվեց տանտերերի՝ 2:0 հաշվով հաղթանակով: Առաջին խաղում դորտմունդցիները 2:1 հաշվով առավելության էին հասել: Այսպիսով, ՊՍԺ-ն դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ, իսկ Դորտմունդի «Բորուսիան» ավարտել է ելույթները մրցաշարում: