Մարկո Պյացան հույս ունի վերադառնալ «Յուվենթուս» բելգիական «Անդերլեխտում» կես տարի վարձակալությամբ անցկացնելուց հետո։
Հունվարին Պյացան տեղափոխվեց «Անդերլեխտ» կես տարով, սակայն ընդամենը չորս հանդիպում է անցկացրել մինչև կորոնավիրուսի հետ կապված դադարը։
Goal.com-ի փոխանցմամբ՝ 24-ամյա ֆուտբոլիստի գործակալը՝ Մարկո Նալետիլիչը առաջարկել է Պյացային ևս մեկ տարով մնալ «Անդերլեխտում»։
Խորվաթ ֆուտբոլիստը, սակայն, ցանկանում է վերադառնալ Թուրին ու տեղ վաստակել Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմի կազմում։