«ՌԲ Լայպցիգի» պաշտպան Դայոտ Ուպամեկանոն ցանկանում է կարիերան շարունակել Իսպանիայում: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը» և «Բարսելոնան»:
Ըստ AS-ի, երբ 21-ամյա ֆրանսիացին, պարզվել է, որ ցանկանում է տեղափոխվել «Ռեալ», և նա ընդհատել է բանակցությունները՝ պայմանագիրը երկարաձգելու համար: Ակումբի հետ գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ:
Նշվում է, որ Ուպամեկանոյի գործակալը նաև «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսի գործակալն է:
Այս մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է Բունդեսլիգայի 21 խաղի և կատարել 1 գոլային փոխանցում: