NBA-ի քառակի հաղթող Թոնի Պարկերը կարող է առաջիկայում զբաղեցնել «Լիոնի» նախագահի պաշտոնը:
«Ինձ համար մեծ պատիվ կլինի փոխարինել Ժան Միշել-Օլային նախագահի պաշտոնում: Շատ լավ գիտակցում եմ այդ աշխատանքի պատասխանատվությունը: Դեռ շատ բան ունեմ սովորելու, բայց եթե նման հնարավորություն ունենամ, չեմ հրաժարվի»,- ասել է Պարկերը:
Ժան Միշել-Օլան պլանավորում է պաշտոնից հեռանալ 2023 թվականին, իսկ մինչ այդ նա նպատակ ունի գոնե մեկ անգամ «Լիոնի» հետ Ֆրանսիայի չեմպիոն դառնալ: