Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել, որում հավաքականի ավագ Օդիլ Ահմեդովը դիմում է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին։
«Ես Օդիլ Ահմեդովն եմ։ Ուզբեկստանի հավաքականի ավագը։ Ես հետևում եմ կարանտինի կանոններին ու մնում եմ տանը։ Իսկ դո՞ւ՝ Հենրիխ Մխիթարյան»,-ասում է ֆուտբոլիստը։