Բարսելոնայի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը բարեգործական ակցիա է իրականացնում կորոնավիրուսի դեմ պայքարում։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը 24-ժամյա ուղիղ հեռարձակում է սկսել օնլայն Twitch հարթակում, որի նպատակն է գումար հավաքել Կարմիր Խաչի կազմակերպության համար, որն ուղղվելու է կորոնավիրուսի դեմ պայքարին։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում «Բարսելոնայի» ֆուտբոլիստների և աշխատակիցների աշխատավարձերի զգալի մասը կրճատվել է։
Գրիզմանը «Բարսելոնայում» խաղում է 2019 թվականից։