«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին, ընտանիքի և ընկերների հետ միասին, իր հետքն է թողել կորոնավիրուսի դեմ պայքարում: Մարզիչը օգնել է Ֆլորենցիայի համայնքներից մեկին բժշկական դիմակներով:
Ըստ Ansa-ի, մոտ 4 հազար դիմակ է առաքվել Ֆիլինյե-Վալդարնո կոմունա։ Դիմակները բաժանվել են քաղաքապետարանի աշխատողների, դեղատների, կամավորների և փոստային բաժանմունքների միջև:
«Սա ևս մեկ համերաշխության, ջերմության ժեստ է, որն իրեն դրսևորեց հատկապես այս ծանր օրերին: Այս ժեստը ցույց է տալիս, որ համախմբվելով և կանոններին հետևելով՝ մենք կարող ենք հաղթահարել առկա արտակարգ իրավիճակները: Հետևաբար, ես շնորհակալություն եմ հայտնում Սարիի ընտանիքին և նրանց ընկերներին այս մեծ ժեստի համար», — ասել է քաղաքապետ Ջուլիա Մուգնային:
Պատանեկության տարիներին Մաուրիսիո Սարին խաղացել է տեղի «Ֆիլինյե» ակումբում։