Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի 3-ակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն ու Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը միացել են United World Wrestling-ի նոր նախաձեռնությանը՝ բոլորին կոչ անելով մնալ ուժեղ և մնալ տանը:
UWW-ի պատրաստած տեսանյութում նման կոչով հանդես են եկել նաև աշխարհի մյուս ուժեղագույն ըմբիշները.