«Լիվերպուլը» ցանկանում է ամռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել «Վուլվերհեմփթոնի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ադամա Տրաորեին:
Ըստ Football Insider-ի, մերսիսայդցիերը 24-ամյա խաղացողին տեսնում է որպես Մոհամեդ Սալահի կամ Սադիո Մանեի հավանական փոխարինող, եթե նրանցից մեկը որոշի մրցաշրջանի ավարտից հետո լքել ակումբը: Ըստ աղբյուրի, «գայլերը» ֆուտբոլիստին չեն վաճառի 70 միլիոն ֆունտից պակաս գումարով:
Այս մրցաշրջանում Տրաորեն «Վուլվերհեմփթոնի» կազմում անցկացրել է 43 հանդիպում, խփել վեց գոլ և կատարել 10 գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2023 թվականի հուլիս: