Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է, որ Եվրոպայի առաջնության հետաձգումը կարող է իր ղեկավարած ընտրանու օգտին աշխատել։
«Մեզնից ոչ ոք պատրաստ չէր այս իրավիճակին։ Կարծում եմ՝ Եվրոյի հետաձգումը կարող է մեր օգտին աշխատել։ Մենք երիտասարդ խաղացողներ ունենք, որոնք ժամանակի ընթացքում կարող են միանալ թիմին»,-Մանչինիի խոսքն է մեջբերում Sport 24 Le Figaro-ն։
Հիշեցնենք, որ ֆուտբոլի Եվրոպային առաջնությունը հետաձգվել է և կայանալու է 2021 թվականի ամռանը։ Պատճառը կորոնավիրուսի տարածումն է ողջ Եվրոպայում։