«Բարսելոնան» և «Բավարիան» ցավակցել են «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային մոր մահվան կապակցությամբ։
Այսօր մանչեսթերյան ակումբը հայտարարել էր, որ 82-ամյա Դոլորես Սալա Կարիոն մահացել է կորոնավիրուսից Բարսելոնայի արձարձաններից մեկում։
«Այս դժվար ժամանակներում «Բարսելոնան» խորապես ցավում է Դոլորես Սալայի կորստի համար։ Մենք ուզում ենք մեր անկեղծ ցավակցությունները հայտնենք Պեպ Գվարդիոլային, նրա ընտանիքին ու ընկերներին։ Պինդ մնացե՛ք»,-ասված է կատալոնական ակումբի հայտարարության մեջ։
«Սիրելի Պեպ, «Բավարիայի» ամբողջ ընտանիքը քո ընտանիքի և քեզ հետ սգում է»,-ասված է «Բավարիայի» հայտարարության մեջ։
Պեպ Գվարդիոլան 1990-ից 2001 թվականների ընթացքում հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում, 2008-2012 թվականներին էլ մարզել է ակումբը։ «Բավարիայում» Պեպն աշխատել է 2013-ից 2016 թվականների ընթացքում։