«Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Բլեզ Մաթյուիդին երկարաձգել է պայմանագիրը թուրինյան ակումբի հետ: Ակումբը պաշտոնական հայտարարություն չի տարածել, բայց ներկայացված տարեկան հաշվետվության մեջ երևում է, որ 32-ամյա ֆուտբոլիստը փետրվարի 14-ին նոր համաձայնագիր է ստորագրել իտալական ակումբի հետ:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի այս մրցաշրջանում Մաթյուիդին մասնակցել է 31 հանդիպման:
Մարտի 17-ին ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
Հավելենք, որ ֆրանսիացին 2017-ին է ՊՍԺ-ից տեղափոխվել «Յուվենտուս»: