Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը նորից դարձել է «Մաչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակը:
ՄՅՈՒ-ն պատրաստ է նորվեգացու համար պայքարել «Ռեալի» հետ, հայտնում է ESPN-ը:
Հունվարին մանչեսթերյան ակումբը չկարողացավ պայմանագիր կնքել 19-ամյա ֆուտբոլիստի հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հոլանդը դարձել է «Ռեալի» տրանսֆերային նպատակը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: «Սերուցքայինները» ցանկանում են մի ֆուտբոլիստի ձեռք բերել, որը կանոնավոր կերպով կարողանում է գոլեր խփել, և Էրլինգին այդ դերի համար իդեալական թեկնածու են տեսնում:
Աղբյուրի փոխանցմամբ, նորվեգացու տրանսֆերային արժեքը, որն այս պահին 75 մլն եվրո է կազմում, կնվազի կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո:
Հոլանդը «Բորուսիա» է տեղափոխվել այս տարվա հունվարին «Ռեդ Բուլ Զացբուրգից» 20 մլն եվրոյի դիմաց: Գերմանական Բունդեսլիգայում Էրլինգը 8 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: