«Տոտենհեմի» մարզիչ Ժոզե Մոուրինյուն կազմել է այն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, որոնց նա երբևէ մարզել է: Այդ մասին հայտնում է Manchester Evening News-ը՝ Marca-ին հղումով անելով:
Իր մարզչական կարիերայի ընթացքում պորտուգալացի մասնագետին հաջողվել է աշխատել շատ ակումբներում, բայց, ըստ երևույթին, «Յուրահատուկը» լավագույն ժամանակն անցկացրել է «Չելսիում» քանի որ ընդգրկել է այս թիմի ութ խաղացող:
Հետաքրքիրն այն է, որ Մոուրինյոյի խորհրդանշական հավաքականում տեղ չկա «Մանչեսթեր Յունայթեդի» այն ֆուտբոլիստների համար, որոնց նա մարզում էր 2016 թվականից մինչև 2018 թվականը:
Ժոզե Մոուրինյուի խորհրդանշական հավաքականը հետևյալն է.
Դարպասապահ ՝ Պետր Չեխ («Չելսի»);
Պաշտպաններ ՝ Խավիեր Ձանետի (Ինտեր), Ջոն Թերրի («Չելսի»), Ռիկարդո Կարվալյո («Պորտու», «Չելսի», «Ռեալ»), Ուիլյամ Գալաս («Չելսի»);
Կիսապաշտպաններ ՝ Կլոդ Մակելելե («Չելսի»), Ֆրենկ Լեմպարդ («Չելսի»), Մեսութ Օզիլ («Ռեալ»);
Հարձակվողներ ՝ Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Դիդյե Դրոգբա («Չելսի»), Էդեն Ազար («Չելսի»):