Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է ֆրանսիական «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Արքայական ակումբի ղեկավարությունն արդեն տևական ժամանակ է ինչ դիտակետում է պահում 17-ամյա տաղանդաշատ ֆուտբոլիստին: Հաղորդվում է, որ անձամբ Կամավինգան էլ դիտարկում է մադրիդյան ակումբ տեղափոխվելու տարբերակը:
Ծնունդով անգոլացի ֆուտբոլիստը Ֆրանսիայի առաջնությունում իր հաջող ելույթներով գրավել է նաև մի շարք թոփ թիմերի ուշադրությունը: