Հռոմի «Լացիոն» ցանկանում է իր կազմում պահպանել Չիրո Իմոբիլեին:
Առաջիկա ամիսների ընթացքում իտալացուն մինչև 2025 թ. պայմանագիր կառաջարկվի: Աշխատավարձը կավելանա հնարավոր բոնուսների շնորհիվ, որոնք կապված կլինեն գոլերի քանակի, Չեմպիոնների լիգայում որակավորվելու և առաջնությունում հաղթանակի հետ: Հաղորդվում է, որ Իմոբիլեն գոհ է այդ պայմաններից:
30-ամյա հարձակվողը 27 գոլով գլխավորում է A սերիայի ռմբարկուների ցանկը: