«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը կազմել է պլան, ըստ որի հնարավոր կլինի խուսափել կորոնավիրուսի ծանր հետևանքներից.
- Արագորեն ավարտել մրցաշրջանը, երբ արդեն անվտանգ կլինի
- Խտացնել մյուս մրցաշրջանի խաղացանկը, եթե անհրաժեշտ լինի
- Տրանսֆերային պատուհանը բացել մայիսին ու չփակել ամբողջ մրցաշրջանի ընթացքում
- Երկարաձգել խաղացողների պայմանագրերը՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը
- Ֆինանսական օգնություն տրամադրել կարիքավոր ակումբներին՝ ներառյալ ցածր լիգաների