Մյունխենի «Բավարիան» շարունակում է հետաքրքրվել «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ- Անդրե Տեր Շտեգենի ծառայություններով: Գերմանական ակումբը պատրաստ է ռեկորդային գումար վճարել 27-ամյա դարպասապահի համար, տեղեկացնում է Mirror-ը:
Ըստ աղբյուրի ՝ մյունխենյան ակումբը 100 միլիոն եվրո է նախատեսել այդ տրանսֆերի համար:
«Բավարիան» գերմանացի ֆուտբոլիստին դիտարկում է որպես փոխարինող դարպասապահ Մանուել Նոյերին, ում պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 27-ամյա դարպասապահին իր կազմում ցանկանում է տեսնել նաև Լոնդոնի «Չելսին»: