Ճապոնական UNIQLO ապրանքանիշը, որը զբաղվում է նաև սպորտային մարզահագուստների արտադրությամբ, միացել է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարին։
Ապրանքանիշը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ համագործակվելով այլ ընկերությունների հետ՝ սեփական միջոցներով 10 միլիոն բժշկական դիմակ է պատրաստել։ Դրանք մատակարարվելու են կարիքավոր երկրներին։
Հայտարարության մեջ UNIQLO-ն շնորհակալություն է հայտնել այն բոլոր մարդկանց ու կազմակերպություններին, որոնք այս օրերին իրենց միջոցներով աջակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին։