Tuttosport-ը հայտնում է, որ գերմանացի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը պետք է գլխավորի «Միլանը» այս ամառ:
Նշվում է, որ մասնագետն իր արդեն պայմանավորվել է միլանյան ակումբի հետ տրանսֆերային բյուջեի շուրջ:
Սակայն որոշ աղբյուրներ պնդում են, որ գործող գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կմնա իր պաշտոնում հաջորդ մրցաշրջանում: Հիշեցնենք, որ «Միլան» ակումբի տնօրեն Զվոնիմիր Բոբանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: