«Տոտենհեմը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հարձակվողով: Լոնդոնցիները պատրաստվում են առաջարկ կատարել խաղացողի տեղափոխության համար:
«Տոտենհեմը», ամենայն հավանականությամբ, կփորձի ձեռք բերել Հոլանդին առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Tuttomercatoweb-ը:
Իր հերթին «Յուվենտուսը» ևս շարունակում է հետևել «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, հայտնում է Football Italia-ն: «Յուվենտուսը» նախկիում ևս հետաքրքրված էր Հոլանդով, երբ վերջինս դեռ հանդես էր գալիս «Ռեդ Բուլ Զալցբուրգում»:
Ամենայն հավանականությամբ, թուրինյան ակումբը Հոլանդին ձեռք բերելու փորձեր կանի 2022 թվականին, երբ ուժի մեջ կմտնի ֆուտբոլիստի՝ պայմանագրով նախատեսված հրաժարագնի կետը, որը 75 մլն եվրո է կազմում: