Իսպանական «Բետիսում» վարձավճարով հանդես եկող Կարլես Ալենյան ամռանը կվերադառնա կատալոնական ակումբ, տեղեկացնում է Sport. es-ը:
Նշվում է, որ «Բարսելոնայում» մեծ հույսեր են կապում 22-ամյա ֆուտբոլիստի հետ և ցանկանում են վերադարձնել նրան:
Հիշեցնենք, որ Ալենյայի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2022 թվականին:
Լա Լիգայի այս մրցաշրջանում նա մասնակցել է 15 հանդիպման ու դարձել ՝ 2 գոլային փոխանցման հեղինակ: