Եվրագավաթային մրցաշարերում «Ուրարատուն» լավագույն ցուցանիշը գրանցել է 2005/06 մրցաշրջանում։
Թիմը ՈՒԵՖԱ-ի գավաթի (ներկայիս Եվրոպա լիգա) որակավորման առաջին փուլում ուժերը չափել է վրացական «Լոկոմոտիվի» հետ:՛ «Հանրապետական» մարզադաշտում կայացած առաջին խաղում «Բանանցը» (ներկայիս «Ուրարատուն») պարտություն է կրել 2-3 հաշվով, բայց պատասխան խաղում երևանյան ակումբը հաղթել է 2-0։
Արամ Հակոբյանի ու Արա Խաչատրյանի գոլերը «Բանանցին» դուրս են բերել հաջորդ փուլ:
«Ուրարտուի» մամուլի քարտուղարությունը ներկայացնում է այդ հանդիպման տեսանյութը.