Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանին լքել է ակումբի մարզաբազան և վերադարձել է Ուրուգվայ, տեղեկացնում է L’Équipe-ը:
«33-ամյա հարձակվողը որոշել է այս բարդ օրերը անցկացնել իր հարազատների հետ և օգնել իր սիրելի քաղաքին ՝ Մոնտեվիդեոյին»,-ասված է ակումբի պաշտոնական հաղորդագրությունում:
Կավանին Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 22 հանդիպման ու դարձել ՝ 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում արտակարգ դրություն է հայտարարված: Երկրում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 10.000-ի: