«Չելսին» ցանկանում է ձեռք բերել «Ուդինեզեի» դարպասապահ Խուան Մուսսոյին: Սակայն «Ինտերը» ևս մտադիր է ձեռք բերել արգենտինացի դարպասապահին, ում դիտարկում է որպես Սամիր Հանդանովիչի փոխարինող: Այդ մասին հայտնում է weaintgotnohistory.sbnation-ը։
Մուսսոն Ա Սերիայի այս մրցաշրջանում անցկացրել է 26 հանդիպում և 9 անգամ անառիկ է պահել սեփական դարպասը:
Հիշեցնենք, որ «Ինտերի» սլովենացի դարպասապահ Սամիր Հանդանովիչը նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ մինչև 2022 թվականը, հայտնում է La Gazzetta dello Sport-ի լրագրողն Նիկոլո Շիրան «Թվիթերում» կատարած գրառման միջոցով: