Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրում «Սոչին» սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Կրասնոդարի» դարպասը:
Տանտերերը 2 գոլերն էլ խփեցին 2-րդ խաղակեսում: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը «Սոչիի» կազմում հայտավորված էր հանդիպմանը և խաղադաշտ դուրս եկավ ավելացված ժամանակում:
Հիշենենք, որ կորոնավիրուսի պատճառով հանդիպումն անցկացվում էր առանց հանդիսականների:
Այս խաղից հետո «Սոչին» 24 միավարով 11-րդ տեղում է: «Կրասնոդարը» 2-րդն է 41 միավորով: