Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Գաբրիել Բատիստուտան աջակցական խոսքով դիմել է «Ֆիորենտինային»:
«Ես ուզում եմ փոխանցել իմ սերն ու համերաշխությունը կորոնավիրուսով տուժած մարդկանց, մաղթում եմ նրանց արագ վերականգնում: Հատուկ գրկախառնություններ բոլոր իտալացիներին: Իմ չորս երեխաներից երեքը ծնվել են Իտալիայում: 12 տարի մենք այնտեղ էինք ապրում: Ցանկանում եմ նաև աջակցության խոսքեր ուղղել «Ֆիորենտինայի» խաղացողներին, հուսով եմ` շուտով կտեսնեմ նրանց»,- մեջբերում է Բատիստուային Calciomercato-ն: