ՌՊԼ-ի 22-րդ տուրի շրջանակում «Զենիթը» հյուրընկալեց «Ուրալին»: Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը բացակայում էր եկատերինբուրգյան թիմի հայտացուցակից: Վերջին շրջանում հայ պաշտպանը խաղաժամանակ չի ստանում գլխավոր թիմում:
Բուն խաղն անցավ «Զենիթի» բացարձակ առավելությամբ: Առաջին խաղակեսում տանտերերը 4 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը. դուբլ ձևակերպեց Սարդար Ազմունը, մեկական անգամ աչքի ընկան Մալկոմն ու Ձյուբան: Ի դեպ, Մալկոմն առաջին գոլը խփեց «Զենիթի» կազմում՝ պաշտոնական խաղերում, իսկ Ազմունը 2020 թ-ին խփեց իր առաջին գոլերը: Երկրորդ կեսում Սեմակի տղաները զարգացրին հաջողությունն ու ևս 3 գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը՝ սեփականն ընդունելով մեկը: «Զենիթը» հաղթեց 7-1 հաշվով:
Այս հաղթանակից հետո «Զենիթն» ունի 50 միավոր ու մրցաշարային աղյուսակում միանձնյա առաջատարն է:
Ռմբարկուների ցանկում Ձյուբան 13 գոլով առաջատարն է, իսկ Ազմունն աչքի է ընկել 10 անգամ: