Եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարերը՝ Չեմպիոնների լիգան ու Եվրոպա լիգան ընդհատվելու վտանգի տակ են՝ կորոնավիրուսի տարածման պատճառով:
The Sun-ի հաղորդմամբ, ՈՒԵՖԱ-ն դիտարկում է եվրագավաթային երկու մրցաշարերը 1/4 եզրափակչից դադարեցնելու տարբերակը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի մի շարք խաղեր կանցեն առանց հանդիսականների: ՉԼ-ում առանց երկրպագուների կանցկացվեն ՊՍԺ-«Բորուսիա», «Վալենսիա»-«Ատալանտա», «Բարսելոնա»-«Նապոլի» և «Բավարիա»-«Չելսի» խաղերը: