Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի շրջանակում Երևանի «Արարատը» ընդունել էր «Լոռիին»: Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։
Այս խաղից հետո «Արարատը» վաստակեց 28 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական, իսկ «Լոռին» 29 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։
Հիշեցնենք, որ մարտի 6-ին և 7-ին կայացել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի 3 հանդիպում, և անկախ այս հանդիպման արդյունքից, արդեն իսկ հայտնի էին այն թիմերը, որոնք տեղ կզբաղեցնեն մրցաշարային աղյուսակի առաջին 6-յակում ու կպայքարեն չեմպիոնության համար։
Այդ թիմերն են «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը», «Շիրակը», «Լոռին», «Նոան» և «Արարատը»։