Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Մերիխ Դեմիրալը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն, տեղեկացնում է Calcio Mercato-ն:
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը Դեմիրալին գնելու հիմնական հավակնորդն է և արդեն հարցում է իրականացրել պաշտպանի տրանսֆերային արժեքը հստակեցնելու համար:
Հիշեցնենք, որ 21-ամյա թուրք ֆուտբոլիստին իրենց կազմում են ուզում տեսնել նաև ՝ «Միլանը», «Լեսթերը» և «Աթլետիկոն»:
Հավելենք, որ Դեմիրալը նախորդ տարի է «Սասուոլոյից» տեղափոխվել «Յուվենտուս»: Նա ծնկի խաչաձև կապանների վնասվածք ունի և այս մրցաշրջանում այլևս չի խաղա:
Թուրինյան ակումբի հետ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։