Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն կարիերան կարող է շարունակել իտալական «Լեչչեում», տեղեկացնում է EL Mundo-ն:
Իտալական ակումբը մտադիր է ամռանը վարձակալել փորձառու դարպասապահին ՝ հետագայում գնելու նպատակով:
Հիշեցնենք, որ Չիլիի հավաքականի դարպասապահին իր կազմում է ցանկանում տեսնել նաև MLS-ը ներկայացնող «Նյու-Յորք Սիթին», որը պատրաստ է 4 տարվա պայմանագիր առաջարկել նրան:
Բրավոն «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես է գալիս 2016 թ-ից: ԱՊԼ-ի այս մրցաշրջանում նա մասնակցել է 15 հանդիպման: