Իտալիայի A սերիայի 26-րդ տուրի շրջանակում Հռոմի «Լացիոն» ընդունել էր «Բոլոնիային»:
Ինձագիի թիմի վերելքը շարունակում է խելահեղ ֆուտբոլ ցուցադրել: 18-րդ և 21-րդ րոպեներին Ալբերտոն ու Կորեան մեկական գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասն ու հաղթանակ պարգևեցին հռոմեական թիմին: Մրցակիցը 2 գնդակ խփեց, բայց VAR համակարգը երկուսն էլ չեղարկեց:
Վերջին անգամ առաջնությունում «Լացիոն» պարտվել է 2019 թ-ի սեպտեմբերի 25-ին:
26 խաղից հետո «Լացիոն» 62 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական, իսկ «Բոլոնիան» 35 միավորով 10-րդ տեղում է: