Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում մրցեցին թուրքական «Բաշակշեհիրն» ու պորտուգալական «Սպորտինգը»:
Առաջին խաղում 3-1 հաշվով հաղթել էր պորտուգալական ակումբը: Պատասխան խաղի 31-րդ րոպեին Շկրտելը բացեց հաշիվը՝ 1:0: 45-րդ րոպեին Ալեքսիկը կրկնապատկեց տանտերերի առավելությունը՝ 2:0: 68-րդ րոպեին Վիետոն կրճատեց հաշվի տարբերությունը՝ տվյալ պահի դրությամբ ապահովելով իր թիմի տեղը 1/8 եզրափակչում, բայց 92-րդ րոպեին Վիսկան խփեց իր թիմի երրորդ գոլն ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: 118-րդ րոպեին Վիսկան ևս մեկ գոլ խփեց՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը: Թուրքական թիմը հաղթեց ընդհանուր 5-4 հաշվով ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ: