WBC վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին կիսվել է Դեոնթայ Ուայլդերի նկատմամբ տարած հաղթանակի վերաբերյալ իր տպավորություններով: Ֆյուրին, ում անվանում են «գնչուների արքա», յոթերորդ ռաունդում հաղթեց Ուայլդերին:
«Իմ հարգանքը Ուայլդերին: Նա դուրս եկավ պայքարի և արեց դա: Նա իրոք չեմպիոնի սիրտ ունի: Ես նրան գցեցի աջ մաքուր հարվածից հետո, բայց նա կարողացավ վերադառնալ: Նա ռազմիկ է: Նա կվերադառնա և կրկին չեմպիոն կդառնա: Բայց ես կշարունակեմ պնդել, որ արքան կրկին գահին է» — ասաց Ֆյուրին մենամարտից հետո: